HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սոցիալական խնդիրն ազատամարտիկների եւ նրանց ընտանիքների համար ամենաակնառուն է, բայց ոչ ամենակարեւորը

04_12-H-Hovsepyan«Մեր կողմից առաջադրված «Արցախյան ազատամարտի մասնակիցների, հաշմանդամների, զոհված ազատամարտիկների և նրանց ընտանիքների արտոնությունների սահմանման մասին» ՀՀ օրենքի նախագիծը դեռ քննարկվում է, եւ մենք ակնկալում ենք այդ օրինագծի վավերացումը»,- այսօր «Արցախ» ակումբում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Վետարանների միության նախագահ Համլետ Հովսեփյանը: Նախագծի նպատակը ազատամարտիկներին, նրանց ընտանիքներին որոշ արտոնություններ տալն է: Ըստ միության նախագահի` ազատամարտիկների եւ նրանց ընտանիքների ամենաակնառու խնդիրը սոցիալական է, բայց ոչ ամենակարեւորը. «էս օրենքի ամենակարեւոր կողմը բարոյահոգեբանականն է: Բա, էն մարդուն, ով գնացել, երկրի համար կռվել է, որոշ արտոնություներ չտա՞ն»: Այն բանի հետ, որ մեր օրենսդրության մեջ կան ազատամարտիկներին տրվող որոշ արտոնություններ, Հ. Հովսեփյանը համաձայն է, բայց` որոշ վերապահումներով. «Կան արտոնություններ առողջապահության, կրթության եւ այլ  ոլորտներում, բայց դրանք համակարգված չեն, եւ պետք է մի օրինագծում հաստատվեն, մշակվեն: Բացի դա, օրինակ, պետպատվերի շրջանակներում  բժշկական օգնության համար ազատամարտիկը  պետք է բազմաթիվ թղթեր ներկայացնի, երկար ճանապարհ անցնի: Իսկ եթե դա օրենքով սահմանված լինի, թղթաբանության կարիք չի լինի»: Հ. Հովսեփյանի խոսքով` օրինագիծը դրվել է քննարկման դեռեւս 2003թ., սակայն մինչ օրս չի վավերացվել: Օրինագիծն ուղարկվել է աշխատանքի եւ սոցիալական հարցերի  նախարարություն, որտեղ էլ գտնվում է մինչ օրս: Անդրադառնալով Հայաստան-Թուրքիա եւ Հայաստան-Ադրբեջան  հարաբերություններին` Հ. Հովսեփյանն ասաց. «Մենք դեմ չենք Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատելուն, քանի որ նա մեր հարեւանն է, եւ մենք պետք է նրա հետ բանակցենք: Իսկ Ադրբեջանի հետ կապված` կարծում եմ` մենք եւս պետք է կոշտացնենք մեր դիրքորոշումը, քանի որ նրանց դիրքորոշումն արցախյան հարցում կոշտ է` լի ռազմատենչ հայտարարություններով: Ամեն դեպքում, չեմ կարծում, թե ղարաբաղյան հարցին առաջիկայում որեւէ լուծում կտրվի»: Մարիամ Մուղդուսյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter