Բերքատվության ցուցանիշը նվազել է 26.7 տոկոսով
ԼՂՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, հանրապետությունում 2009թ. նոյեմբերի 30-ի դրությամբ, օպերատիվ տվյալներով, հնձվել է 51093.8 հա ցանքատարածություն, փաստացի հավաքված բերքը կազմել է 814240.4 ցենտներ, միջին բերքատվությունը` 15,9 ց/հա: Նախորդ տարվա համեմատ հնձված ցանքատարածությունն աճել է 40.6 տոկոսով, հավաքված բերքը` 3.3 տոկոսով, բերքատվության ցուցանիշը նվազել է 26.7 տոկոսով: Հավաքված բերքի 27.3 տոկոսը բաժին է ընկել Ասկերանի, 24.2 տոկոսը` Մարտունու եւ 21.6 տոկոսը Մարտակերտի շրջաններին:
Հանրապետությունում աշնանացանի համար կատարվել է 47263.0 հա հերկ, որից ցանվել է հատիկ` 39518.0 հա, նախորդ տարի նույն ժամանակահատվածում կատարվել էր 48533.8 հա հերկ, ցանվել` 44488.7 հա:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել