HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Կրթությունն ընդդեմ կոռուպցիայի»

Կրթության և գիտության նախարարության, Կրթության ազգային ինստիտուտի և «Ապագան քոնն է» բարեգործական, սոցիալական հասարակական կազմակերպության միջև հունիսի 25-ին ստորագրված համագործակցության հուշագրի շրջանակում իրականացվող «Կրթությունն ընդդեմ կոռուպցիայի» ծրագրի երրորդ փուլի մեկնարկից առաջ կրթության և գիտության նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանն այսօր աշխատանքային հանդիպում է ունեցել կազմակերպության նախագահ Նարինե Սարգսյանի հետ: ԿԳ նախարարության մամուլի ծառայության փոխանցմամբ` ծրագիրը, որն իրականացվում է ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից ֆինանսավորվող «Հակակոռուպցիոն գործողության մոբիլիզացման ծրագրի» աջակցությամբ, ուղղված է հանրակրթական դպրոցների աշակերտների հակակոռուպցիոն կրթությանը և դաստիարակությանը: Նախարարի տեղակալը նշել է. «Կոռուպցիան տարբեր մակարդակներում լուրջ հիմնախնդիր է ողջ աշխարհում և դրա դեմ պայքարը պետք է լինի համալիր միջոցներով: Այս հարցում անգնահատելի դեր ու նշանակություն ունի կրթության ոլորտը: Մենք չենք կարող թողնել, որ մեր երեխաները մեծանան, հետո միայն սկսենք զբաղվել նրանց հակակոռուպցիոն դաստիարակությամբ: Ավելին, մեծահասակների հակակոռուպցիոն դաստիարակության հարցերը դժվար լուծելի են, ինչ որ տեղ` անհնար, իսկ այդ հարցերով ճիշտ դաստիարակվելու երեխաների հնարավորությունը բացառիկ է, և անշուշտ, պիտի օգտագործվի: Ուստի կրթության և գիտության նախարարությունը ողջունում և բարձր է գնահատում դպրոցներում հակակոռուպցիոն դաստիարակությանն ուղղված ցանկացած միջոցառում և նախաձեռնություն»: Հանդիպման ընթացքում ամփոփվեցել են ծրագրի առաջին և երկրորդ փուլի արդյունքները, ինչպես նաև քննարկվել են երրորդ փուլի` մարզերի և Երևանի դպրոցների ուսուցիչների համար նախատեսված վերապատրաստման եռօրյա դասընթացների կազմակերպման հետ կապված հարցեր:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter