HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Խաղատան 9 լիցենզիա ուժը կորցրած է ճանաչվել

04_12-casinoԱյս տարվա 11 ամսվա ընթացքում ՀՀ ֆինանսների նախարարությունը տրամադրել է շահումով խաղի կազմակերպման 17 և խաղատան 5 լիցենզիա, միևնույն  ժամանակ շահումով խաղի կազմակերպման 37 և խաղատան 9 լիցենզիաներ ուժը կորցրած են ճանաչվել: Ընթացիկ տարվա հունվար-նոյեմբեր ամիսներին կասեցվել է  35 շահումով խաղերի, 1 խաղատան և 1 վիճակախաղի լիցենզիաների գործողությունը, 24 շահումով խաղի, 1 խաղատան և 2 վիճակախաղի կազմակերպման լիցենզիաների նկատմամբ կիրառվել է նախազգուշացում: Ըստ Ֆինանսների նախարարության մամլո ծառայության` նույն ժամանակահատվածում շահումով խաղերի, խաղատների և վիճակախաղերի կազմակերպիչների նկատմամբ կիրառվել է նաև տուգանք` համապատասխանաբար 14 մլն 400 հազար, 7 մլն 700 հազ. և 300 հազ. դրամի չափով: 01.01.2009 թ.-01.12.2009 թ. ընթացքում այս ոլորտից օրենքով սահմանված կարգով գանձվել է 1 մլրդ. 80 մլն. դրամի չափով պետական տուրք, որից 430 մլն դրամը` շահումով խաղերի,  250 մլն դրամը` խաղատների,  400 մլն դրամը` վիճակախաղերի գծով: Դեկտեմբերի 1-ի դրությամբ ՀՀ տարածքում ուժի մեջ են 97 շահումով խաղի, 11 խաղատան և 4 վիճակախաղի կազմակերպման լիցենզիաներ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter