HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

10 ամսում` 69 սպանություն

Այս տարվա 10 ամիսների ընթացքում հանրապետությունում սպանության 69 դեպք է գրանցվել: Վիճակագրությունը ցույց է տալիս, որ սպանություններն ու սպանության փորձերը հիմնականում կատարվում են կենցաղային հողի վրա ծագած վիճաբանությունների ժամանակ, եւ հաճախ նպատակն ի սկզբանե սպանությունը չի լինում, պարզապես կրքերի բորբոքման մի անհեռատես պահի բանականությունը տեղի է տալիս, ու մարդը մարդ է սպանում... «Մարդկային հարաբերությունների խաթարման պատճառները որքան տարբեր, նույնքան գրեթե նույնն են դրանց լուծման ձեւերը` խոհեմություն, հանդուրժողականություն, պարզապես մարդկայնություն. ահա իրական պրոֆիլակտիկան, որ յուրաքանչյուր ոք պիտի իրականացնի իր ներաշխարհում, իր դատողություններում, հայացքներում»,- նշված է ոստիկանության տարածած հաղորդագրությունում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter