Անտառապետի գործն ուղարկվել է դատարան
«Հայանտառ» ՊՈԱԿ-ի Գուգարքի անտառտնտեսության Վահագնիի մասնաճյուղի անտառապետ Կամո Աքուլյանը անցյալ տարվա սեպտեմբերի մինչեւ այս տարվա մարտն ընկած ժամանակահատվածում, օգտագործելով պաշտոնական դիրքը, իրեն վստահված անտառպետության թիվ 3 եւ 6 պահաբաժիններից կազմակերպել է ապօրինի անտառահատում եւ հատել է հաճարենի, բոխի, սոճի, կաղնի, լորենի, հացենի եւ ուռենի տեսակի 257 ծառ:
Կամո Աքուլյանի կողմից կատարված ապօրինի ծառահատումների հետեւանքով պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի հասնող` 23 մլն 671 հազար 500 դրամի վնաս:
«Փաստի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը ավարտվել է, գործը` մեղադրական եզրակացությամբ ուղարկվել Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան»,- տեղեկացնում է ոստիկանության մամլո ծառայությունը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել