HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վրաստանի կաթողիկոսն անդրադարձել է հայկական եկեղեցիներին

Համայն Վրաստանի կաթողիկոս, պատրիարք Իլյա Երկրորդը երեկ իր նստավայրում ընդունել է Վրաստանում Հայաստանի դեսպան Հրաչ Սիլվանյանին եւ Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանին: Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայության փոխանցմամբ, հանդիպման ժամանակ հանգամանորեն քննարկվել են Վրաստանում Հայ առաքելական եկեղեցու կարգավիճակի, հայկական մի շարք եկեղեցիների պատկանելության, տեղի հայկական հուշարձանների, այդ թվում՝ եկեղեցիների պահպանության եւ վերականգնման հարցերը: Նորին Սրբությունը վստահեցրել է, որ նշված խնդիրները պատշաճ լուծում կստանան Վրաստանի հոգեւոր եւ աշխարհիկ իշխանությունների համատեղ ջանքերով եւ շեշտել է հայ-վրացական դարավոր հարաբերությունների զարգացման կարեւորությունը: Նա իր բաղձանքն է հայտնել նաեւ առաջիկա պատեհ առիթով Ամենայն հայոց կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդին հյուրընկալելու վերաբերյալ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter