Արմեն Սարգսյանը հավատարմագրերն է հանձնել Վիետնամի նախագահին
Վիետնամի Սոցիալիստական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Արմեն Սարգսյանը (նստավայրը` Պեկին) նախճրեին հավատարմագրերն է հանձնել Վիետնամի նախագահ Նգույեն Մինհ Չիեթին:
Արարողությանը հաջորդած զրույցի ընթացքում նախագահ Նգույեն Մինհ Չիեթը նշել, որ դիվանագիտական հարաբերություններ հաստատելուց ի վեր Հայաստանի եւ Վիետնամի միջեւ պահպանվել եւ զարգացել են բարեկամական կապերը:
Ինչպես հայտնում են ՀՀ ԱԳՆ մամլո գրասենյակից, կողմերը քննարկել են երկու երկրների համագործակցության հետագա զարգացմանը վերաբերող հարցեր՝ կարեւորելով փոխայցելությունների, քաղաքական երկխոսության ակտիվացման, գործարար շրջանակների միջեւ անմիջական կապերի հաստատման անհրաժեշտությունը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել