HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նախարարն այցելել է ՊՆ ՌՈ հատուկ նշանակության գումարտակ

04_12-PNՊաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն աշխատանքային այցով այսօր եղել է ՊՆ ռազմական ոստիկանության հատուկ նշանակության գումարտակում: Այցի շրջանակում նախարարը ծանոթացել է գումարտակի խնդիրներին ու գործառույթներին, անձնակազմի համալրվածությանը և ծառայողական պայմաններին, ինչպես նաև հրամկազմի հետ քննարկել է զորամասում շինարարական աշխատանքներ իրականացնելուն առնչվող խնդիրներ: 04_12-PN1ՊՆ մամուլի ծառայության փոխանցմամբ` աշխատանքային այցի ավարտին հատուկ նշանակության ստորաբաժանումները ցուցադրական մարտական վարժանքների միջոցով պաշտպանության նախարարին ներկայացրել են իրենց մարտավարամասնագիտական հմտություններն ու կարողությունները: Սեյրան Օհանյանը բարեխիղճ ծառայությամբ աչքի ընկած մի խումբ զինծառայողների հանձնել է խրախուսական նվերներ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter