«Ոստիկաններն աչալուրջ հսկում են, բայց չեն խոչընդոտում»
Այսօր կեսօրին մոտ 20 երիտասարդ ակտիվիստներ եւ Ազգային Ժողովի պատգամավոր Զարուհի Փոստանջյանը բողոքի գործողություններ կիրականացնեն Աբովյան, Նոր Հաճն, Հրազդան եւ Չարենցավան քաղաքներում` ընդդեմ «տիրող բռնապետական ռեժիմի, հայ-թուրքական արձանագրությունների եւ «մադրիդյան սկզբունքների»»,- նշված է նրանց տարածած հայտարարության մեջ:
Բողոքի ակցիաների մշտական մասնակից Հրայր Սավզյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, որ մարզերում ոստիկանությունն աչալուրջ հետեւում է իրենց գործողություններին. «Զգացվում է, որ Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները նույնպես մեզ հսկում են, բայց ի տարբերություն Երեւանի` մարզերի ակցիաները չեն խոչընտոդում»:
Հրայրի խոսքով` մարզաբնակներից շատերն են հետաքրքրված բողոքի գործողություններով:
«Մարդիկ ինֆորմացիայի պակաս ունեն, մեր տարած թռուցիկները շատ արագ սպառվում են: Շատերը գալիս եւ մեզ են միանում, կարծում եմ` այս այցելությունները շատ կարեւոր են»,- ասում է երիտասարդ ակտիվիստը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել