HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բացվել է «Հայերի հետքերը Բրազիլիայում» ցուցահանդեսը

Սեպտեմբերի 7-ից 21-ը Հայաստանի ազգային պատկերասրահում կգործի «Հայերի հետքերը Բրազիլիայում» խորագրով ցուցահանդեսը: Այն նվիրված է Բրազիլիայի անկախության և Հայաստանի Հանրապետության անկախության 20-րդ տարեդարձին:

Կցուցադրվեն լուսանկարներ և վավերագրական նյութեր Բրազիլիայի հայ համայնքի, հայկական եկեղեցու, գաղութի վերաբերյալ: Ներկայացված կլինեն նաև Արևմտյան Հայաստանից Բրազիլիա գաղթած հայերի անունները:

Այսօր տեղի ունեցավ ցուցահանդեսի պաշտոնական բացումը, որին ներկա էին ՀՀ-ում Բրազիլիայի արտակարգ և լիազոր դեսպան Մարսելա Մարիա Նիկոդեմոսը, ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Արման Կիրակոսյանը, ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արթուր Պողոսյանը, ՀՀ-ում հավատարմագրված դիվանագետներ, պետական գործիչներ, մտավորականներ ու արվեստագետներ:

«Հայերի հետքերը Բրազիլիայում» ցուցահանդեսը նախաձեռնել են ՀՀ մշակույթի նախարարությունը և Հայաստանում Բրազիլիայի դեսպանությունը:

Այսօր «Հայերի հետքերը Բրազիլիայում» խորագրի ներքո Գիտությունների ազգային ակադեմիայում անցկացվել է նաև պատմություն և աշխարհաքաղաքականություն թեմայով կոնֆերանս, որին մասնակցել են Սան Պաուլոյի համալսարանի աշխարհագրության և աշխարհաքաղաքականության մասնագետ Ջեյմս Օննիգ Թամդջիանը և գրականության մասնագետ Սոսսի Ամիրլիանը: Կոնֆերանսը նախաձեռնել է ՀՀ-ում Բրազիլիայի դեսպանությունը ՀՀ սփյուռքի նախարարության աջակցությամբ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter