HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանը զորախումբ է տեղակայելու Աֆղանստանում

05-12_NATO-SummitԴեկտեմբերի 4-ին ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում կայացել է Աֆղանստանում անվտանգության աջակցության միջազգային ուժերին (ISAF) ներդրում կատարող երկրների արտաքին գործերի նախարարների մասնակցությամբ Հյուսիսատլանտյան խորհրդի նիստը: Հայաստանի պատվիրակությունը ղեկավարում էր Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Արման Կիրակոսյանը: Դա առաջին նմանատիպ հանդիպումն էր, որին Հայաստանը ներկայացված էր:  Հանդիպումը նախագահում էր ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը: Մասնակցում էին ԱՄՆ պետական քարտուղար Հիլարի Քլինտոնը, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի, Կանադայի, ԱՖղանստանի եւ այդ ձեւաչափում ներգրավված այլ երկրների արտգործնախարարները: Մոտ չորս տասնյակ ելույթ ունեցողներն իրենց միանշանակ աջակցությունն են հայտնել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի կողմից հայտարարված նոր ռազմավարությանը, վերահաստատել Աֆղանստանում ներգրավման շարունակման կարեւորությունը, ստանձնել լրացուցիչ զորախմբեր տրամադրելու հանձնառություններ: Հայաստանի փոխարտգործանախարար Արման Կիրակոսյանն իր ելույթում անդրադարձել է ՆԱՏՕ-ի հետ Հայաստանի գործընկերային համագործակցությանը՝ ընդգծելով խաղաղապահության ոլորտում փոխգործակցությունը եւ գործողություններին մասնակցությունը: Նա նշել է, որ միջազգային անվտանգությանը եւ կայունությանը ներդրում կատարելու հստակ մտադրությամբ Հայաստանը որոշում է կայացրել զորախումբ տեղակայել Աֆղանստանում: Հայ զինվորականների մեկնումը Աֆղանստան նախատեսված է 2010թ. առաջին ամիսներին: Այս առնչությամբ Արման Կիրակոսյանը շնորհակալություն է հայտնել Գերմանիայի կառավարությանը համակողմանի աջակցության համար: Տեղեկացնում է ՀՀ Արտաքին գործերի նախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter