Նիկոլ Փաշինյանը պատգամավորության թեկնածու է
«Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի ներկայացուցիչ Դավիթ Մաթեւոսյանը «Հետքին» հայտնեց, որ այսօր թիվ 10 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը որոշում է կայացրել գրանցել Փաշինյանին` որպես թիվ 10 ընտրատարածքի պատգամավորության թեկնածու:
Հիշեցնենք, որ թեկնածությունը գրանցվելու համար ներկայումս անազատության մեջ գտնվող Նիկոլ Փաշինյանին պակասում էր Իջեւանի ոստիկանության տեղեկանքը, որը նրա ներկայացուցիչները ստացան դատարանի միջոցով: Թիվ 10 ընտրատարածքի ընտրություններն անցկացվելու են հունվարի 10-ին: Նիկոլ Փաշինյանի մրցակիցներն են անկուսակցական քաղաքագետ Հմայակ Հովհաննիսյանը, Հայաստանի մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանը և Ազգային միաբանություն կուսակցությունը ներկայացնող Արա Սիմոնյանը:
Հիշեցնենք, որ Հմայակ Հովհաննիսյանը հայտարարել է, որ պատրաստվում է ինքնաբացարկ հայտնել, որպեսզի չխոչընդոտի Նիկոլ Փաշինյանի ընտրվելուն:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել