Արամ Կարապետյանը պահանջում է դադարեցնել «Իրավունք» թերթի գործունեությունը
«Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը դիմել է դատարան` պահանջելով դադարեցնել «Իրավունք» թերթի գործունեությունը եւ պարտադրել թերթը հրատարակող «Իրավունք Մեդիա» ՍՊԸ-ին դադարեցնել լրատվական գործունեության իրականացումը: Կարապետյանի հայցադիմումը վարույթ է ընդունվել, սակայն դատական նիստի օրը դեռեւս նշանակված չէ:
Դատարան դիմելու առիթ է հանդիսացել «Իրավունք» թերթի 2009թ. հոկտեմբերի 30-ի համարում «Ընկ Փանջունու անկյուն» խորագրի տակ տպագրված մի լուսանկար-կոլաժ և տեղեկատվություն` հետևյալ բովանդակությամբ.
«Ըստ ГРУ-ի Արամ Կարապետյանը մարտի 1-2-ի կատարվածի մասին իր զեկույցի անգլերեն և հայերեն օրինակները փոխանցել է ԵԱՀԿ-ին, իսկ ռուսերենը`Մոսկվա»: Արամ Կարապետյանն իր հայցադիմումում նշել է, որ այսպիսով փորձ է արվում իրեն ինչ-որ ձևով կապել Ռուսաստանի Դաշնության հատուկ ծառայությունների հետ` ներկայացնելով իրեն այդ երկրի գործակալ:
«Այս ակնհայտ սուտ հերյուրանքը տպագրելը, լուսանկար-կոլլաժի զետեղելը ունեցել է մեկ նպատակ` ինձ վիրավորել, որպես քաղաքական գործչի վարկաբեկել, իմ պատիվը, արժանապատվությունը և գործարար համբավը արատավորել»,- նշել է «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել