HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Ազգային ժողովում քննարկվել են բանակի խնդիրները

Այսօր Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ, պատգամավոր Հրայր Կարապետյանի նախաձեռնությամբ աշխատանքային հանդիպում էր կազմակերպվել:

Հրայր Կարապետյանը  «Հետքի» հետ զրույցում ասաց, որ իր հրավիրած քննարկմանը մասնակցել են պատգամավորներ, պաշտպանության նախարարության տարբեր ծառայությունների ղեկավարներ, նախարարության քննչական ծառայության ղեկավարը, իրավապաշտպան հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի, ԵԱՀԿ-ի երեւանյան գրասենյակի ներկայացուցիչներ եւ այլն: «Քննարկում էինք  բանակում նկատվող մտահոգիչ խնդիրները եւ դրանց վերաբերող կանխարգելիչ միջոցառումների ընթացքը, ինչպես նաեւ օրենսդրական լուծումների հարցը»,-ասաց Հ. Կարապետյանը

Նրա խոսքով՝ որեւէ որոշում կամ նմանատիպ փաստաթուղթ ներկաները չեն ստորագրել ու հրապարակել: «Պարզապես հավաքվել, քննարկում էինք ստեղծված իրավիճակը»,-ավելացրեց Հրայր Կարապետյանը:

Պատգամավորն ասաց, որ վաղը ասուլիս է հրավիրելու, որի ժամանակ էլ կասի վերջին օրերին բանակում սպանությունների վերաբերյալ իր կարծիքը:

Մեկնաբանություններ (1)

Վեհարի
Ոչ թե վերջին օրերին, այլ վերջին 10 և ավելի տարիների ընթացքում տեղի ունեցած ոչ թե մտահոգիչ, այլ ահազանգող սպանությունները և ,,ինքնասպանությունները,, Ազգային Ժողովին վաղուց պետք է ստիպեին կանխարգելիչ գործողությունների դիմել և առնվազն պաշտպանության նախարարի հրաժարականը պահանջել: Երբ այդ բանը տեղի չի ունենում ապա ակամա այդ հարցի պատասխանն է ծնվում. Ազգային ժողովի պատգամավորների մեծ մասը ծառայում է ոչ թե իր ազգին, այլ իրականում ծառայում է իր բիզնեսի և ոհմակի շահերին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter