
Այս պահին Արաբկիրի վարչական շրջանում` Կորեայի ձորում են գտնվում ՀՀ ոստիկանության, Ազգային անվտանգության ծառայության և Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության թվով 100-150 աշխատակիցներ, որոնք իրականացնում են դարանակալում և օպերատիվ որոնողական աշխատանքներ:
Իրավապահները տեղեկություններ ունեն, որ նոյեմբերի 27-ին «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից փախուստի դիմած ցմահ դատապարտյալներ Սողոմոն Քոչարյանը և Մհեր Ենոքյանը գտնվում են Կորեայի ձորի սեփական տներից մեկում: Այս մասին «Հետքին» հաղորդում է դեպքի վայրում գտնվող ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել