Բացահայտում` 17 տարի անց
1992 թվականի օգոստոսի 18-ին Արմավիրի մարզի Ակնալիճ գյուղի բնակիչ Ծովիկ Հ.-ի բնակարանից անհայտ անձինք գողացել էին ոսկյա զարդեր, գորգ և կենցաղային այլ ապրանքներ: Կատարվածից ավելի քան 17 տարի անց` 2009 թ. դեկտեմբերի 3-ին, ժամը 18.00-ի սահմաններում, ոստիկանության Մեծամորի բաժնի աշխատակիցներն օպերատիվ տվյալներն իրացնելիս այդ գողությունը կատարելու կասկածանքով բերման ենթարկեցին Ակնալիճ գյուղի բնակիչ Մերուժան Հ.-ին և Նոր Արտագերս գյուղի բնակիչ Աշոտ Խ.-ին:
Գողոնը մասամբ առգրավված է: Մերուժան Հ.-ն և Աշոտ Խ.-ն ստորագրությամբ բաց են թողնվել:
Կատարվում է նախաքննություն: Տեղեկացնում է ոստիկանության պաշտոնական կայք էջը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել