ՀԱԿ-ի երթն արտոնված է
Դեկտեմբերի 10-ին` Մարդու իրավունքների միջազգային օրը, Հայ ազգային կոնգրեսը երթ է անցկացնելու` ի պաշտպանություն մարդու իրավունքների: ՀԱԿ արտաքին կապերի պատասխանատու Վլադիմիր Կարապետյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, որ իրենք սահմանված կարգով երթի մասին իրազեկել են Երեւանի քաղաքապետարանին, որն էլ արտոնել է երթը:
«Ակնհայտ է, որ առանց պայքարի` մեզանից խլված իրավունքները չեն վերդարձվելու եւ, եթե չենք ուզում, որ մեր զավակներն էլ ապրեն բանտում, պիտի պայքարենք հիմա, պայքարենք անընդհատ: Մեր առաջնահերթ պահանջներն են` ՀՀ բոլոր քաղբանտարկյալների անհապաղ ազատ արձակելը եւ 2008-ի մարտի 1-ի խաղաղ ցուցարարների սպանդի կազմակերպիչներին պատժելը»,- նշված է Հայ ազգային կոնգեսի տարածած հայտարարության մեջ:
Երթը կմեկնարկի դեկտեմբերի 10-ին, ժամը 13:00-ին Սարյանի արձանի մոտից:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել