Որոնողական աշխատանքները շարունակվում են
ՀՀ ոստիկանության, Ազգային անվտանգության ծառայության և Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության թվով 100-150 աշխատակիցներ շարունակում են իրենց օպերատիվ որոնողական աշխատանքներն Արաբկիրի վարչական շրջանում` Կորեայի ձորում: Իրավապահները տեղեկություններ ունեն, որ նոյեմբերի 27-ին «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից փախուստի դիմած ցմահ դատապարտյալներ Սողոմոն Քոչարյանը և Մհեր Ենոքյանը գտնվում են Կորեայի ձորի սեփական տներից մեկում:
Այս մասին «Հետքին» հաղորդում է դեպքի վայրում գտնվող ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը: Հիշեցնենք, որ Մհեր Ենոքյան-Սողոմոն Քոչարյան զույգն իր առաջին փախուստը գործել էր 5 տարի առաջ` 2004 թ. դեկտեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը, բայց մոտ մեկ ամիս անց իրավապահները նրանց հայտնաբերել էին և տեղափոխել «Նուբարաշեն» ՔԿՀ, որտեղից նրանք փախել էին այս տարվա նոյեմբերի 27-ին:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել