HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հրապարակ». այդ ո՞ր դատավորն է վեր ՀՀ Սահմանադրությունից. նոր դատական հայց` ընդդեմ «Հրապարակ» օրաթերթի

Օրաթերթը գրում է, որ իրենց «հակառակորդների» բանակը ստվարանում է. եթե մինչ այժմ թերթին դատի էին տվել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ու «Զինվոր» կազմակերպությունների նախագահ Մարգարիտա Խաչատրյանը, ապա երեկ այս բանակը համալրվել է նոր, ավելի հզոր «խաղացողով». նրանց է միացել նաև ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը: Դատական դեպարտամենտի ղեկավար Միսակ Մարտիրոսյանը դիմել է դատարան:

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը օգոստոսի 31-ին կայացրել է որոշում, որն, ի դեպ, խմբագրությունը չի ստացել, չի ստացել նաև հայցադիմումը, հայցագնի` 3 մլն դրամի չափով արգելանք դնել «Հրապարակ» օրաթերթի գույքի վրա, ինչպես նաև արգելել օրաթերթին քաղաքացիական այս վեճի հետ կապված որևէ տեղեկատվության տարածումը մինչև գործով վերջնական ակտ կայացնելը: Վերոգրյալի հիման վրա ԴԱՀԿ-ն որոշել է «Հրապարակ» օրաթերթին պատկանող գույքի նկատմամբ հայտարարել հետախուզում:

«Թե որ հոգեգարի մտքով է անցել, որ կարելի է որոշում կայացնել, որով լրատվամիջոցին արգելվի իր դեմ հարցուցված դատական վեճի մասին տեղեկատվություն տարածելը, այլ կերպ ասած` պաշտպանվելը, առայժմ մեզ անհայտ է` ի՞նչ հիմնավորմամբ է նման անհեթեթությունը տեղ գտել դատարանի որոշման մեջ, առավել ևս անըմբռնելի է...»,- գրում է օրաթերթը և ազատ խոսքի դեմ ոտնձգություն իրականացրած անձանց հիշեցնում է տեղեկատվության տարածման և խոսքի ազատության օրենսդրական նորմերը: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter