Էդգար Դեգայի նամականին
Սարգիս Խաչենց եւ Փրինթինֆո հրատարակչությունները համատեղ հրատարակել են ֆրանսիացի նշանավոր նկարիչ Էդգար Դեգայի նամակների ժողովածուն, որը «Արվեստի մատենաշարի» հերթական հատորն է։ Թարգմանիչը Արա Խաչիկօղլյանն է, նա նաեւ պատրաստել է ծանոթագրությունները։ Առաջաբանի հեղինակը Մարինա Հակոբյանն է։
Դեգայի նամակները վերաբերում են 1870-1910 թվականներին։ Ինչպես կարդում ենք առաջաբանում. «Նկարչի նամակները գլխավորապես պատմում են նրա առօրյայի, ճամփորդությունների, գործնական հարաբերությունների, հոգեկան ապրումների մասին, իրենց վրա կրում արվեստագետի ամբողջական, վառ ու բազմանիստ անհատականության կնիքը»։
Հավելվածում տեղ են գտել հատվածներ Դանիել Ալեւիի հուշերից՝ «Դեգան խոսում է…»։ Գրքում կան նկարչի աշխատանքների բազմաթիվ գունավոր վերատպություններ։
Գիրքը կարելի է ձեռք բերել Երեւանի գրախանութներում, ինչպես նաեւ Փրինթինֆո հրատարակչությունում՝ հրատարակչական գնով (հեռ. 37410-46.53.80)։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել