HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Լուրջ քանակներ և բյուջեի մուտքեր»` որսագողության դեմ պայքարի արդյունքում

2011-ի առաջին եռամսյակում հայտնաբերվել է որսագողության 19 դեպք: 2010-ին որսագողության փաստով 3 քրեկան գործ է հարուցվել: ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի Բնապահպանական պետական տեսչության պետի տեղակալ Կարեն Պապոյանը «Հետքին» տեղեկացրեց, որ ընդհուպ մինչև դատապարտվելու դեպք է եղել:

23 դեպքի առթիվ վարչական վարույթ է իրականացվել, 3 մլն 212 հազար դրամ մուտքագրվել է պետական բյուջե: «Չկա մի տարի, որ չունենանք լուրջ քանակներ և բյուջեի մուտքեր որսագողության դեմ պայքարի արդյունքում,- նշում է Կ. Պապոյանը,-առգրավված կենդանատեսակները, մեծամասնությամբ ձկներ, սահմանված կարգով հանձնվում են համապատասխան մանկատներին ու ծերանոցներին: Կան գործեր, որոնք դեռ ընթացքի մեջ են»:

2010 թվականին մոտ 4000 հատ գողացված ձուկ է առգրավվել: Գողացած ձկնեղենի մեջ եղել է կարաս, սիգ և այլ տեսակներ: Ընդհանուր թվից 1400 հատը եղել է սիգ: Այս տարի դեռևս 85 հատ սիգ է առգրավվել, որը հանձնվել է Սևանի հոգեբուժական հիվանդանոցին և Երևանի թույլ տեսողություն ու լսողություն ունեցող ինտերնատին:

«Հետքի» հետ զրույցում ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի Բնապահպանական պետական տեսչության պետի տեղակալն ասաց, որ առգրավվել է նաև 85.5 կգ կենդանի խեցգետին, որը բաց է թողնվել Սևանա լիճ, ինչպես նաև 9 կարմրախայտ տեսակի ձուկ: Նշանակվել են տուգանքներ 640 հազար դրամի չափով, 628 հազար դրամի չափով էլ վնասի հատուցում է հաշվարկվել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter