HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սասուն Միքայելյանի մանդատը կստանա ԲՀԿ-ի թեկնածուն

07-12_electionsԵրեկ Հրազդանի թիվ 25 ընտրատարածքում անցկացվել են պատգամավորի լրացուցիչ մեծամասնական ընտրություններ: Ըստ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախնական տվյալների` գրանցված միակ թեկնածու «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ներկայացնող Մխիթար Հարությունյանը հավաքել է 13 հազար 493 «կողմ» եւ 384 «դեմ» ձայներ: Ընտրություններին քաղաքացիներ մասնակցությունը բավականին ցածր է եղել, հատկացված 57 հազար 987 քվեաթերթիկներից օգտագործվել են ընդամենը 14 հազար 139-ը: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մամուլի քարտուղար Տաթեւ Օհանյանը «Հետքին» պարզաբանեց, որ անկախ քաղաքացիների մասնակցության թվից ընտրված է համարվում այն թեկնածուն, որն առավել շատ «կողմ» ձայներ է ստացել: Նշենք, որ Մխիթար Հարությունյանը կվերցնի ԱԺ նախկին պատգամավոր Սասուն Միքայելյանի մանդատը, քանի որ վերջինիս պատգամավորական լիազորությունները դադարեցվել են: Ի դեպ, Սասուն Միքայելյանը առողջական խնդիրների պատճառով կալանավայրից տեղափոխվել է Հանրապետական հիվանդանոց, որտեղ նրան պետք է վիրահատեն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter