HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ինգա Մարտինյան

Փախուստի դիմած ցմահ դատապարտյալները չեն հայտնաբերվել

Qocharyan-Enoqyan Այսօր «Հետք»-ին ՀՀ ոստիկանությունից տեղեկացրին, որ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից փախուստի դիմած ցմահ դատապարտյալներ Սողոմոն Քոչարյանը և Մհեր Ենոքյանը դեռ չեն հայտնաբերվել, որոնողական աշխատանքները շարունակվում են:  Ինչպես «Հետք»-ը տեղեկացրել էր` դեկտեմբերի 5-ին իրավապահները տեղեկություններ ունեին, որ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից փախուստի դիմած ցմահ դատապարտյալները գտնվում են Կորեայի ձորի սեփական տներից մեկում, որտեղ կատարվել են որոնողական աշխատանքներ, սակայն Սողոմոն Քոչարյանը և Մհեր Ենոքյանը չեն հայտնաբերվել: Հիշեցնենք, որ Մհեր Ենոքյան-Սողոմոն Քոչարյան զույգն իր առաջին փախուստը գործել էր 5 տարի առաջ` 2004 թ. դեկտեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը, բայց մոտ մեկ ամիս անց իրավապահները նրանց հայտնաբերել էին և տեղափոխել «Նուբարաշեն» ՔԿՀ, որտեղից նրանք փախել էին այս տարվա նոյեմբերի 27-ին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter