HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Չորրորդ ինքնիշխանություն». Խաչատուրով-Գևորգ Կոստանյան հակամարտությունը սրանում է

Հերթական ուշագրավ միջադեպն է գրանցվել ՀՀ զինդատախազ Գևորգ Կոստանյանի և Զինված ուժերի շտաբի պետ Յուրի Խաչատուրովի միջև:

Բանն այն է, որ Գևորգ Կոստանյանը այդպես էլ չի համակերպվում իր նոր պաշտոնի հետ, և նրան դեռևս թվում է, թե ինքը Սերժ Սարգսյանի օգնականն է և աշխատում է նախագահականում, ըստ այդմ` կարող է հրամայական կամ մեղադրող տոնով ինչ-որ հարցեր բարձրացնել կամ քննադատել սրան-նրան վատ աշխատանքի համար:

Պաշտպանության նախարարությունում անցկացված վերջին աշխատանքային հանդիպման ժամանակ Կոստանյանը հարց է հնչեցրել, թե ինչու են վերջին շրջանում բանակում շատացել սպայական անձնակազմի կողմից կատարվող ապօրինությունները: Ի պատասխան` Խաչատուրովն արձագանքել է. «Բայց էդ հարցը ինքդ քեզ տուր, ինչի՞ ես մեզ տալիս»:

Ապա Խաչատուրովը հավաքվածներին հիշեցրել է, որ իրենք եկել են քննարկելու սպայակազմի մարտական պատրաստականության հետ կապված հարցերը: «Так что, говори по сути». Գևորգ Կոստանյանին նկատողություն է արել Յուրի Խաչատուրովը: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter