HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հրդեհ թեյարանում եւ գործարանում

07-12_fireԴեկտեմբերի 4-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երեւանի Մաշտոցի պողոտա 21 հասցեում գտնվող «Ոսկե թեյնիկ» թեյարանում: Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ եւ փրկարար ուժերի վարչության հերթապահ խումբը: Հրդեհը մեկուսացվել եւ մարվել է: Այրվել է թեյարանի 20 քմ մակերեսով խոհանոցը` գույքով: Նույն օրը, ժամը 19.47-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքի` «Քեթրին գրուպ» ՍՊԸ-ին պատկանող «Երկաթ-բետոն կառուցվածքների» գործարանում: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է եւ մարվել է: Այրվել է գործարանի արտադրամասերից մեկի տանիքը` 30 քմ մակերեսով: Այրվել է անասնակեր Նույն օրը, ժամը 22.00-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Մեծավան գյուղում: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 22.50-ին, մարվել` 01.00-ին: Ի. Պետրոսյանի տան բակում այրվել է պահեստավորված 1,5 տոննա անասնակեր: Տեղեկացնում է ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության հայաստանի փրկարար ծառայության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժինը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter