Մեկ օրում` 3 դի
Դեկտեմբերի 6-ին, ժամը 08.43-ին Երեւանի ոստիկանությունից տեղեկություն է ստացվել, որ «Փարվանա» ռեստորանին հարակից կիրճում` գետի մեջ, հայտնաբերվել է տղամարդու դիակ, եւ այն դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Տեղի ուժերով գետից դուրս է բերվել մոտ 60-65 տարեկան, դեռեւս ինքնությունը չպարզված տղամարդու դի: Նույն օրը, ժամը 11.33-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Վաղարշյան փողոցի թիվ 24/1 շենքի 24-րդ բնակարանի բնակիչը չի արձագանքում հեռախոսի եւ դռան զանգերին, եւ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր մեկնած փրկարարները ոստիկանության աշխատակիցների եւ տանտիրոջ հարազատների ներկայությամբ բացել են բնակարանի դուռը, որտեղ հայտնաբերվել է 1939 թ. ծնված Ա. Մուսայելյանի դին: Նույն օրը, Ժամը 18.22-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Մաշտոցի պողոտա 5ա/9 հասցեի բնակչուհին չի արձագանքում հեռախոսի եւ դռան զանգերին, եւ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր մեկնած փրկարարները ոստիկանության աշխատակիցների եւ տանտիրոջ հարազատների ներկայությամբ բացել են բնակարանի դուռը, որտեղ հայտնաբերվել է 1948 թ. ծնված Կ. Սաֆարյանի դին:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել