HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Էջմիածնում հարգեցին սերբ օդաչուների հիշատակը

Դեկտեմբերի 7-ը 1988 թվականի սարսափելի երկրաշարժի զոհերի հիշատակի օրն է: Երկրաշարժի զոհերի հիշատակը հարգելու հետ մեկտեղ Էջմիածնի հանրությունն ամեն տարի այս օրն այցելում է նաեւ Երեւան-Արմավիր մայրուղու ձախակողմյան հատվածում կառուցված սերբ օդաչուների հիշատակը հավերժացնող հուշարձանին: Աղետալի երկրաշարժից անմիջապես հետո ողջ քաղաքակիրթ մարդկությունը օգնության շտապեց հայ ժողովրդին: Եվ ահա, հումանիտար օգնությամբ եւ տեխնիկական միջոցներով բեռնված հարավսլավական ինքնաթիռը աղետի ենթարկվեց Հայաստանի հողի այս հատվածում: Հայկական հողն էլ դարձավ բարի կամքի տեր եւ սերբ օդաչուների գերեզմանատեղին, իսկ նրանց հիշատակը հավերժող հուշարձանը կառուցվեց հենց վթարված ինքնաթիռի կմախքից: Այսօր էլ հուշարձանին այցելեցին եւ թարմ ծաղիկներ դրեցին Էջմիածնի հանրության` հիմնարկ-ձեռնարկությունների, հասարակական, քաղաքական կազմակերպությունների ներկայացուցիչները` քաղաքապետ Կարեն Գրիգորյանի գլխավորությամբ: Հուշարձանի մոտ մեր թղթակցին տված հարցազրույցում Էջմիածնի քաղաքապետն ասաց, որ բոլորիս պարտքն է հարգել օտարազգի այս մարդկանց հիշատակը, ովքեր մեր նեղ պահին օգնության էին շտապում մեզ եւ իրենք էլ զոհվեցին քաղաքացիական պարտքը կատարելիս:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter