HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նախագահն այցելել է Գյումրի` հարգանքի տուրք մատուցելու երկրաշարժի զոհերի հիշատակին

naxagah_07-12-09Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Գյումրի` հարգանքի տուրք մատուցել 1988թ. ավերիչ երկրաշարժի զոհերի հիշատակին: Նախագահի մամլո ծառայության փոխանցմամբ` երկրի ղեկավարը ծաղկեպսակ է դրել «Անմեղ զոհերին, բարեգութ սրտերին» հուշահամալիրում, ներկա գտնվել զոհերի հիշատակին մատուցված հոգեհանգստյան կարգին: Ս. Սարգսյանն այնուհետեւ այցելել է Ախուրյան համայնքում կառուցվող շաքարի գործարան: Սերժ Սարգսյանը ծանոթացել է գործարանի շինարարական աշխատանքի ընթացքին եւ շաքարի ճակնդեղի մշակության նախապատրաստական միջոցառումներին: Շաքարի գործարանի շինարարությունը սկսվել է 2006թ. ամռանը, մինչ օրս կատարվել է շուրջ 92 մլն ԱՄՆ դոլարի ներդրում: Շինարարական աշխատանքը ծրագրվում է ավարտել մինչեւ 2010թ. ապրիլ, իսկ շաքարավազի թողարկումը` սկսել մայիսի կեսին: Ձեռնարկության աշխատանքի տեխնոլոգիան շուրջօրյա է եւ նախատեսված է վերամշակել ինչպես ներկրվող կիսաֆաբրիկատ հումքն, այնպես էլ տեղում աճեցված ճակնդեղը: Հանրապետությունում շաքարի արտադրությունը վերականգնելու եւ շաքարի ճակնդեղ մշակելու գործընթացը կազմակերպելու նպատակով կառավարությունը 2008թ. հունիսին հաստատել է «ՀՀ-ում ճակնդեղագործության զարգացման հայեցակարգը»: Գյուղատնտեսության նախարարությունը Շիրակի եւ Լոռու մարզպետարանների հետ միասին աշխատանք է իրականացնում 2010թ. այս մարզերում շաքարի ճակնդեղի մշակությունը վերականգնելու ուղղությամբ: Նախագահ Սարգսյանը եղել է նաեւ Անիի տարածաշրջանի Իսահակյան համայնքում եւ մասնակցել Անիի, Արթիկի, Աշոցքի եւ Ամասիայի թվով 21 համայնքների գազիֆիկացման ծրագրի ավարտի ու գազամատակարարման մեկնարկի արարողությանը, որը ազդարարվել է գազի խորհրդանշական այրումով: Այս տարածքների գազիֆիկացումը Հայաստանի Հանրապետության Նախագահի նախընտրական խոստումներից է եւ իրականացվել է «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման» ծրագրի կողմից: Ծրագրով Շիրակի մարզում 2009թ. վերականգնվել կամ կառուցվել են մարզի 25 համայնքների բնական գազի մատակարարման համակարգերը: 25 համայնքներից 21-ում շինարարական աշխատանքն արդեն ավարտվել է, իսկ 4 -ում` կավարտվեն մինչեւ տարեվերջ: Իրականացված աշխատանքի շնորհիվ գազիֆիկացված 25 համայնքների շահառուների թիվը կկազմի ավելի քան 21 հազար մարդ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter