HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

1056 բնակարան, 520 տուն` ի պատասխան անպտուղ հայտարարությունների

30_04-g_hilz«Գլենդել Հիլզ» ՓԲԸ-ն, աղետի գոտում իրականացնելով բնակարանաշինության պետական ծրագիր, Գյումրիում, Սպիտակում, Շիրակի և Լոռու մարզերի 35 գյուղական համայնքներում իրականացնում է լայնամասշտաբ բնակարանաշինություն: Այս տարի կառուցվեց 1056 բնակարան Գյումրիում, 520 բնակելի տուն Սպիտակում և գյուղական համայնքներում: Հաշվի առնելով լրագրողների մեծ հետաքրքրությունը, հարցումները և դիմումները` դեկտեմբերի 5-ին լրագրողների այց ենք կազմակեպել Գյումրիի մեծ շինհրապարակ, որտեղ արդեն 22 շենք է կառուցված, կատարվում են տարածքի բարեկարգման և կառուցապատման աշխատանքները: Շենքերն առնվազն 9 բալ սեյսմակայունության են: 22 շենքերի 1056 բնակարանների մի մասի ներքին հարդարման աշխատանքներն ավարտված են, մի մասինը վերջին փուլում են: Տանիքները և ծածկերը տեղադրված են, դրանցից երեքինը տեղադրման ընթացքում են: Անցկացված են տարածքի կոմունիկացիաները: Ինչպես նախատեսված է բնակարանաշինության պետական ծրագրով, այս տարվա ավարտին «Գլենդել Հիլզը» ՀՀ կառավարությանը կհանձնի արդեն պատրաստի բնակարաններն ու տները: «Գլենդել Հիլզ» ՓԲԸ-ն իր աշխատանքի այս արդյունքներն է հակադրում ի պատասխան իրենց գործունեությունը արդարացնելու կամ ինքնահաստատման փորձ անող («Ասպարեզ», «Ժառանգություն») կազմակերպությունների ու կուսակցությունների` ծրագրի իբր չկատարման մասին անպտուղ հայտարարությունների: «Գլենդել Հիլզ» Հանրության հետ կապերի և տեղեկատվության վարչություն

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter