Դեկտեմբերի 8-19 դպրոցներում դասեր չեն անցկացվելու
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը հրաման է ստորագրել 2009թ. դեկտեմբերի 8-19-ը ներառյալ Հայաստանի Հանրապետությունում գործող նախադպրոցական և հանրակրթական ուսումնական հաստատություններում (անկախ կազմակերպաիրավական ձևից) ուսումնական գործընթացը դադարեցնելու վերաբերյալ` հիմք ընդունելով ՀՀ առողջապահության նախարարի առաջարկը: Այս մասին հայտնում է ՀՀ կրթության և գիտության նախարարության կայքը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել