HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մամուլի տեսություն

press5Անուղղակի պետական վարկ Թերթի տեղեկություններով` նոյեմբերի 20-ին Մոսկվայում տեղի ունեցած ԱՊՀ Միջպետական բանկի խորհրդի նիստի ժամանակ ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը բարձրացրել է ԱՊՀ Միջպետական բանկի կողմից «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ին լրացուցիչ վարկ տրամադրելու հարցը: 168-jamՍակայն քանի որ Միջպետական բանկի երկրները (Ռուսաստան, Ղազախստան, Ուկրաինա և այլն) հրաժարվել են ֆինանսավորել Միջպետական բանկին, Ա. Ջավադյանն առաջարկել է 15 միլիոն դոլար Հայաստանի կողմից` պայմանով, որ այն որպես վարկ տրամադրվի «Նաիրիտ գործարանին»: Այս տեղեկության իսկությունն ու մանրամասները ԿԲ-ից թերթին չի հաջողվել ճշտել, քանի որ Ա. Ջավադյանը Հայաստանում չէ: Կադրային բախումներ ԿԳՆ-ում ՀՀ կրթության և գիտության նախարարությունում աշխատանքային լարված մթնոլորտ է տիրում: Բանն այն է, որ ԿԳ նախարարության աշխատակիցները հիմնականում Հանրապետական և Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցությունների անդամներն են: ԿԳ ՀՀԿ-ական նախարար Արմեն Աշոտյանի և ԿԳ նախկին նախարար, ՀՅԴ-ական Սպարտակ Սեյրանյանի թիմակիցները լուրջ բախումներ են ունենում: ԿԳՆ-ում վարչական աշխատողները բաժանվել են երկու մասի` հանրապետականներ և դաշնակցականներ, որի պատճառով աշխատանքային մթնոլորտը խաթարվել է, և նախարարությունում պարբերաբար վիճաբանություններ են տեղի ունենում: Ըստ հավաստի աղբյուրների` Ա. Աշոտյանը պատրաստվւոմ է ԿԳ նախարարությունը «մաքրազարդել» դաշնակցական կադրերից: AravotՀԱԿ-ը չի կարող իշխանափոխություն անել «Ես չեմ կարծում, թե Հայ ազգային կոնգրեսը Հայաստանում իշխանափոխության իրական հնարավորություն ունի»,- կարծիք է հայտնել «Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ Արմեն Մարտիրոսյանը. «Դա խոստովանել է ինքը` ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը` հայտարարելով, որ միայն Կոնգրեսի ուժերով դա անել անհնար է: Ես կարծում եմ, որ միայն ողջ ընդդիմության միավորման պայմանով կարելի կլինի արդյունավետությամբ պայքարել իշխանությունների դեմ, քանի որ իրականում վերջիններս այսօր չափազանց թույլ են: Իսկ միակ բանը, որ այսօր նրանց դեռ թույլ է տալիս մնալ ջրի երեսին` ընդդիմության անմիաբանությունն է: Այդ մասնատվածությունն ունի ինչպես օբյեկտիվ, այնպես էլ սուբյեկտիվ պատճառներ, սակայն սուբյեկտիվիզմն այստեղ անհամեմատ շատ է»: Azg-oratert«Եվրոնյուզ», «Պրավդա», Ուկրաինա... Ուկրաինական «Ինտեր» հեռուստաընկերությունն օրերս ցուցադրել է մի ֆիլմ Ղարաբաղի մասին, որում նույնպես ընդգծվում է Արցախի հայկական լինելը: Հիշեցնենք, որ վերջերս նման տեսաֆիլմ ցուցադրեց նաև «Եվրոնյուզ» հեռուստաընկերությունը, հետո էլ ռուսական «Պրավդա» պարբերականը հանդես եկավ Ղարաբաղի մասին հոդվածով: Ուկրաինացիների ցուցադրած «հակաադրբեջանական» ֆիլմը ստիպել է Կիևում Ադրբեջանի դեսպան Թալյաթ Ալիևին բողոքի նոտա ուղարկել ուկրաինական իշխանություններին: Իսկ այժմ էլ, դեսպանի խոսքերով, Ադրբեջանի դեսպանատունը փորձում է կապ հաստատել հեռուստաընկերության հետ` բացատրություններ պահանջելու նպատակով: Haykakan-JamanakՕբամային` հյուր Բարաք Օբամայի հրավերով երեկ պաշտոնական այցով ԱՄՆ է մեկնել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Հանդիպմանը հատուկ քննարկվել են հայ-թուրքական հարաբերությունների ու ԼՂ հակամարտության կարգավորման թեմաները: Այն, որ կողմերն այս թեմաների շուրջ բավական երկար են խոսել, ենթադրել է տալիս այն փաստը, որ մոտ ժամը 9-ին սկսված հանդիպումը նախատեսվածից բավական երկար է տևել` երկու ժամ: Հանդիպման ավարտից հետո Էրդողանը հանդիպել է լրագրողների հետ: Նա տեղեկացրել է, որ Օբամայի հետ քննարկել է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը: Նա նշել է, թե հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը կախված է Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող բանակցություններից: «Դա շատ կարևոր է` Հայաստանի և Թուրքիայի միջև համալիր հարաբերությունների տեսանկյունից»: Էրդողանը նաև հայտնել է, թե Բարաք Օբաման իրեն շնորհավորել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում տեղ գտած առաջընթացի կապակցությամբ: Այս տեղեկությունները համացանցում հայտնվեցին կեսգիշերից հետո: HraparakYoutube-ի զոհերը Երեկ youtube.com կայքում տեղադրվել են նախագահ Սերժ Սարգսյանի նախընտրական քարոզչության չստացված հեռուսատաձայնագրություններից երկուսը, որոնցից մեկում Ալբերտ Ազարյանը, չկարողանալով հիմնավորել, թե ինչու է Սերժ Սարգսյանի ընտրվելը կարևոր, շփոթվում է, և հայհոյելով նախագահի թեկնածուին, հեռանում կադրից: Երկորդում Հրանտ Թոխատյանը, չկարողանալով հիմնավորել, թե ինչու է Սերժ Սարգսյանի ընտրվելը կարևոր Երևան քաղաքի ձևավորման համար, հայհոյում է Երվանդ Զախարյանին: Հայհոյանքները հրապարակման ենթակա չեն: Մի կողմից, այդ կադրերը զվարճալի են, սակայն իրականում շատ ողբերգական հիմք ունեն. ինչ ասես այս և բազմաթիվ այլ մտավորական` ազգի դեմք կոչվածներին, որ իրենք, չհավատալով տվյալ թեկնածուի ընտրության առավելությանը, ընտրելու կոչ են անում սովորական քաղաքացիներին` իրենց ներկայի նեղ անձնական շահը փոխելով երկրի ապագայի հետ: Մյուս կողմից` սրանք ողջ կյանքում կեղծում են իրենց, մի բան մտածում, մի բան ասում: Պակաս կարևոր չէ նաև այն, թե ով է չստացված կադրերը տեղադրել youtube-ում: Ի դեպ, տեսանյութերն ուղեկցող մեկնաբանությունների մեջ կարծիք կար, որ այդ կադրերը տեղադրողը վտանգել է նշված երկու անձանց կյանքը, և անգամ կոչ կար` եթե այդքան համարձակ ես, ինքդ արտահայտվիր ու քո խոսքը դիր ինտերնետում: Chorrord-ishxanutyunԶգացեք տարբերությունը Իրավապահները գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանին թույլ չեն տվել հիվանդանոցում հանդիպել իր մարտական ընկերոջը` Սասուն Միքայելյանին: «ՉԻ» - Շատ էլ ճիշտ են արել: Ղարաբաղյան պատերազմի հերոսներ Կոմանդոսի և Սասուն Միքայելյանի հանդիպումը կարող էր խարխլել մեր պետականության հիմքերը: Ի վերջո, ղարաբաղյան բանակցություններում այսօր վիճակն այնպիսին է, որ պատերազմին մասնակցած ցանկացած մարդ, առավել ևս` հրամանատար, այս իշխանությունների համար պոտենցիալ թշնամի է: Մեկ էլ տեսար` հանդիպեցին ու դավադրություն կազմակերպեցին: Իսկ ահա հոկտեմբերի 27-ի ոճրագործների դեպքում այսպիսի պրոբլեմ չկա: Դրա համար էլ նրանց բանտախուցը գավառական քաղաքի «վագզալ» է հիշեցնում. ով երբ ուզում` մտնում է, խնջույք-բան է կազմակերպում և այլն: Բա իհարկե, մի դեպքում խոսքը ղարաբաղյան պատերազմի հերոսների մասին է, մյուս դեպքում` Վազգեն Սարգսյանին սպանողների: Եվ այսօրվա Հայաստանում, իհարկե, վերջիններս պիտի շատ ավելի մեծ արտոնություններ ունենան, ժամանակներն են այդպիսին: Hayoc-ashxarhՏեղափոխել են հիվանդանոց ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանին երեկ կեսօրին տեղափոխել են Մոսկվայի հիվանդանոցներից մեկը: Նա պետք է անցնի լուրջ հետազոտություն և տարբեր մասնագետների մոտ ստուգում: 74-ամյա դերասանի` հիվանդանոց տեղափոխելու պատճառը վերջերս տարած ուղեղի կաթվածն է: Այժմ նա պետք է անցնի վերականգնողական կուրս:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter