HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պատգամավորի մեքենաները տարվել են տուգանային հրապարակ` ստուգման նպատակով

Վերջերս հատուկ քննչական ծառայության հրահանգով ճանապարհային ոստիկանության Երևան քաղաքի աշխատակիցները տուգանային հրապարակ են տարել Ազգային ժողովի ԲՀԿ-ական պատգամավոր Կարապետ Կարապետյանի մեքենաները: Այսօր Ճանապարհային ոստիկանության պետ Մարգար Օհանյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ իրենք հատուկ քննչական ծառայությունից գրություն են ստացել, համաձայն որի` տվյալ տրանսպորտային միջոցները ստուգման նպատակով պետք է տարվեն տուգանային հրապարակ: Քննչական ծառայությունում քրեական գործ կա հարուցված, որի շրջանակներում էլ տրանսպորտային միջոցները պետք է ստուգման ենթարկվեն: «Մեքենաները չորսն են: Դրանք ճանապարհային ոստիկանության աշխատակիցների կողմից բերվել են տուգանային հրապարակ, ինչի մասին տեղյակ է պահվել հատուկ քննչական ծառայությանը: Իսկ թե մեքենաներն ինչի համար են բերվել, դա արդեն ճանապարհային ոստիկանության գործը չի»,- ասաց նա` հավելելով, որ քրեական գործի շրջանակներում քննչական ծառայությունն իրավունք ունի մեքենաները պահելու:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter