«Արմենուհին»` Սիրահաների այգում
Դեկտեմբերի 9-ին, ժամը 15-ին, Երևանի Սիրահարների այգում տեղի կունենա Հռիփսիմե Սիմոնյանի հեղինակած «Արմենուհին» քանդակի բացման արարողությունը:
Ժողովրդական նկարիչ Հռիփսիմե Սիմոնյանի ընտանիքի նվիրատվությամբ եւ Պողոսյան պարտեզներ ընկերության միջոցներով Երեւանի Սիրահարների այգում տեղադրվել է կերամիկական արձան:
«Հիշեցնենք, որ Հռիփսիմե Սիմոյանը մեկն էր այն արվեստագետներից, ով խորհրդային շրջանում վերածնեց հայկական ավանդական կերամիկական արվեստը: 1.9 մետր բարձրությամբ «Արմենուհի» կերամիկական քանդակը, որ նախկինում ցուցադրվել է միայի մեկ անգամ, այսուհետ գեղագիտական հաճույք կպատճառի այգու բազմաթիվ այցելուներին»,-տեղեկացնում է Պողոսյան պարտեզներ ընկերությունը:
Առաջիկայում Երեւանի Սիրահարների այգում նախատեսվում է նաեւ մի շարք այլ քանդակների տեղադրում, որոնք կգան ամբողջացնելու այգու բարեկարգման համալիր ծրագիրը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել