Հայաստանի քրդական համայնքը կոչ է անում թուրք իշխանություններին վերջ տալ բռնություններին
Հայաստանի քրդական համայնքի ներկայացուցիչներն այսօր հավաքվել էին Շահումյանի հրապարակում: Նրանք թուրքական իշխանություններին կոչ էին անում վերջ տալ անիմաստ բռնություններին: Մասնավորապես բարելավել քուրդ ժողովրդի առաջնորդ Օջալանի բանտային պայմանները:
Այս տարվա նոյեմբերի 17-ին Օջալանին տեղափոխել են մեկ այլ բանտախուց, որը նախկինի համեմատ 2 անգամ փոքր է, առանց լուսավորության: «Շնորհիվ Օջալանի, քուրդ ժողովուրդը 30 տարվա ընթացքում ի զորու եղավ ուտքի կանգնել և պաշտպանել իր իրավունքներն ու ազատությունները, որոնք ոտնահարվել են օտար նվաճողների ու բռնապետությունների կողմից...: Եթե քրդական հարցը չկարգավորվի խաղաղ ճանապարհով, ապա այն կնվաճվի պատերազմով»,- նշում են Հայաստանի քրդական ազգային խորհուրը և «Քուրդիստան» կոմիտեն իրենց տարածած կոչի մեջ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել