HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արման Ղարիբյան

«Ռադիո Հայ»-ն ընդդեմ Ստեփան Սաֆարյանի գործի քննությունը կշարունակվի դեկտեմբերի 10-ին

08-12_Stsf«Ռադիո Հայ» ՍՊԸ-ն հայցադիմում էր ներկայացրել դատարան` պահանջելով պարտավորեցնել Ազգային Ժողովի «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ստեփան Սաֆարյանին հերքել զանգվածային լրատվական միջոցներով տարածված` գործարար համբավը արատավորող տեղեկությունը: Ստեփան Սաֆարյանը հոդված էր գրել «Ռադիո Հայ»-ի հաղորդումներից մեկի մասին, որն անվանել էր «նախագահականից իջեցված պատվերով երկսերիանոց ռադիոհամերգ», որի համար էլ ռադիոկայանը դիմել է դատարան: Ավան եւ Նոր Նորք համայքների ընհանուր իրավասության դատարանում դեկտեմբերի 10-ին կշարունակվի հայցադիմումի քննությունը: Այդ օրը ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավորը պետք է ապացուցի, որ ռադիոհաղորդումը պատվիրված է նախագահականից: Ստեփան Սաֆարյանը «Հետքին» ասել էր, որ իր ունեցած փաստերի մասին կխոսի միայն դատարանում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter