HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Հայաստանում պատժելիության սկզբունքն ընկել է «խորթ երեխայի» օրը

Բանակում կատարվող վերջին դեպքերը երկու խնդրի հետ է կապված: Մեկը պատժելիության սկզբունքն է, հաջորդն էլ՝ պետական մարմինների, եւ նրանց կից հասարակական կառույցների հաշտվողականության պակասը: Այսպես է կարծում Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի անդամ, «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Լարիսա Ալավերդյանը:

Պատգամավորի ասելով՝ ընդհանրապես Հայաստանում պատժելիության սկզբունքը ոչ լիարժեք, հատվածական կիրառումով մեր երկրում ընկել է «խորթ երեխայի» օրը:

Լարիսա Ալավերդյանը օգտակար համարեց Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Հրայր Կարապետյանի երեկվա նախաձեռնությունը, որ բանակի խնդիրների հետ կապված տարբեր մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ համատեղ քննարկում է կազմակերպել:

«Ես համարում եմ ոչ միայն օգտակար էր այս հանդիպումը, այլեւ ավելի հաճախակի, նախապես նախանշված նպատակների, խնդիրների շուրջ, ավելի գործնական եւ հաճախակի քննարկումներ պիտի լինեն, որոնք իրականում մեզ օգուտ կբերեն»,-ավելացրեց պատգամավորը:

Լարիսա Ալավերդյանի համոզմամբ, պետական մարմիններից, հատկապես բանակից պետք է դուրս մղել մի թեզ, որը խանգարում է իրական խնդիրների ընկալմանը: «Թեզը հետեւյալն է. բանակը ստանում է այն, ինչ կա հասարակությունում: Ես դեմ եմ այդպեսի թեզի չարաշահմանը: Այդ փաստը գոյություն ունի ամեն տեղ, բայց բանակի խնդիրն այն է, որ քաղաքացիական հասարակության օժանդակությամբ կարողանա այդ ծառայության 2 տարիների ընթացքում իրավական պետությանը հարիր այնպիսի օրինակներով հանդես գալ, որ հետագայում հասարակությունն այնտեղից ստանա կայացած քաղաքացիներ»,-ասում է Լ. Ալավերդյանը:

Պատգամավորի կարծիքով, տարբեր կազմակերպություններ, այցելելով հեռավոր զորամասեր, ահռելի գործ են անում, տեղում մասնակի լավ հարցեր են լուծում, բայց դրանից երեւույթը չի փոխվում: Արդյունքի հասնելու համար պետք է գտնել լավագույն փորձը, որ այս ոլորտում կուտակել են տարբեր պետություններ:

«Շատ ենք խոսում քայքայիչ աղանդների մասին, եկեք խոսենք նաեւ քայքայիչ մեթոդների մասին եւ խմբերի մասին: Վերջապես պետք է այս ամենին վերջ դրվի: Ֆիդայական, ազատագրական պայքարի ու հաղթանից հետո բանակի կայացման առաջին տարիները չեն: Պետք է հասկանանք, որ օր առաջ պիտի ազատվենք ազգադավ տարրերից: Պետք է լինի պատժելիության, թափանցիկության, հաշվետվողականության եւ հասարակական պարսավանքի ալիք, որի ջատագովը պետք է լինի հենց բանակը»,-ավելացրեց պատգամավորը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter