«Սիլ Կոնցեռն»-ը «Բջնի»-ի որակի համար պատասխանատվություն չի կրում
«Սիլ Կոնցեռն» ՍՊ ընկերությունը, որը հանդիսանում է SIL GROUP ապրանքային նշանի սեփականատերը (գրանցման համար 7364), հայտարարություն է տարածել, որով տեղեկացնում է, որ «Բջնի հանքային ջրերի գործարան» ՓԲ ընկերության սնանկության գործերով կառավարչի կողմից ինքնուրույն արտադրվող և տարածվող «Բջնի» հանքային ջրերի որակի հետ կապված որևէ պատասխանատվություն չի կրում, քանի որ այն դուրս է իր կազմակերպչական և որակական (նաև լաբարատոր) հսկողությունից և վերջինիս կողմից շշերի և պիտակների վրա SIL GROUP ապրանքային նշանի օգտագործումը համարում է անթույլատրելի (նաև «Սիլ Կոնցեռնի» հետ նույնացնելու իմաստով):
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել