HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Յան Գիլանը Հայաստանում հանդես կգա բարեգործական համերգով

08-12_Ian-Gilan 2010 թվականի մարտի 26-27-ին ռոք-լեգենդ, «Deep Purple» խմբի վոկալիստ Յան Գիլանը բարեգործական 2 համերգով հանդես կգա Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի նվագակցությամբ: Համերգներից գոյացած գումարով վերակառուցվելու է տնակային պայմաններում գործող Գյումրիի թիվ 6 երաժշտական դպրոցը: Համերգի նախապատրաստությունները եւ փորձերը կսկսվեն 2010 թվականի մարտի սկզբին: Համերգը կազմակերպվելու է «Մեդիամաքս» գործակալության տնօրեն Արա Թադեւոսյանի ջանքերով: Հիշեցնենք, որ այս տարի հոկտեմբերին Հայաստան էին ժամանել ռոքի համաշխարհային լեգենդներ Յան Գիլանը, Ջեֆ Դաունսին, Թոնի Այոմին: «Ռոքն օգնում է Հայաստանին/Հայաստանը շնորհակալ է ռոքին» նախագծի շնորհիվ էլ «Deep Purple» խմբի մենակատար Յան Գիլանը այցելել էր Գյումրիի թիվ 6 երաժշտական դպրոց եւ խոստացել աջակցել վերակառուցմանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter