HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանից երբևէ քաղաքական ապաստան չեն խնդրել

Այս տարվա հունվարից մինչ դեկտեմբերի 8-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանում կարգավիճակ ստանալու համար դիմում է ներկայացրել 64 օտարերկրյա քաղաքացի: Ինչպես «Հետքի» հետ զրույցում նշեց Միգրացիոն գործակալության ապաստան հայցողների բաժնի պետի տեղակալ Ռուզաննա Պետրոսյանը, վերոնշյալ 64 անձանցից 48-ը Իրաքի քաղաքացիներ են, ովքեր ժամանակավոր ապաստան են խնդրել, քանի որ իրենց երկրում պատերազմ է: Մյուս 16-ը տարբեր երկրների քաղաքացիներ են, ովքեր ցանկացել են փախստականի կարգավիճակ ստանալ: Ռ. Պետրոսյանի հավաստմամբ` Իրաքի բոլոր քաղաքացիները դիմումից երեք ամիս անց ստացել են ժամանակավոր ապաստան, իսկ փախստականի կարգավիճակ 16 դիմողներից առայժմ միայն մեկն է ստացել: «Հետքի» հարցին, թե արդյոք Հայաստանում քաղաքական ապաստան խնդրողներ եղե՞լ են, Ռ. Պետրոսյանը պատասխանեց, որ երբևէ Հայաստանից քաղաքական ապաստան որևէ երկրի քաղաքացի չի խնդրել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter