HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սոնա Ավագյան

Համաշխարհային տնտեսական գործընթացները W-աձև են և ոչ թե V-աձև

Համաշխարհային ետճգնաժամային գործընթացների 2 հիմնական սցենար կա` W-աձև (դաբլյուաձև) և V-աձև (վեաձև): V-աձև սցենարը ենթադրում է, որ համաշխարհային շուկաները ևս մի անգամ շատ կտրուկ անկում կունենան, որից հետո արդեն վերջնական աճ կգրանցվի: Այս մասին այսօր կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց տնտեսական գիտությունների թեկնածու, վերլուծաբան Սամվել Ավագյանը: «W-աձև սցենարները ենթադրում են, որ շուկաները ալիքաձև են շարժվելու, այսինքն` անկումներին հետևելու են վերելքներ, վերելքին հետևելու են անկումներ և այլն, և այդպես` մինչև կհասնեն ինչ-որ կայունացման փուլ: Հիմա գործընթացները ցույց են տալիս, որ համաշխարհային տնտեսական գործընթացները այդ վերջին սցենարով են ընթանում, այսինքն` W-աձև` վերելքներ և անկումներ, վերելքներ և անկումեր»,- ասաց Սամվել Ավագյանը: Վերլուծաբանի խոսքերով` չնայած W-աձև սցենարին` այժմ որևէ մեկը չի կանխատեսում այն աստիճանի խորը անկումներ, որոնք գրանցվեցին 2008 թ., քանի որ կառավարություններն այժմ պատրաստված են մարտահրավերներին: Մինչդեռ երբ 2008 թ. տնտեսության անկման գործընթացը հասել էր իր կրիտիկական սահմանին, կառավարությունների մեծամասնությունը ուղղակի պատրաստ չէր դրան և չգիտեր` ինչ անել: «Համաճգնաժամային ոչ մի ծրագիր մշակված չէր, գործողության մեջ դրված չէր: Հիմա բոլոր երկրներն ունեն հակաճգնաժամային ծրագրեր, որ գործողության մեջ են, ու իրենք կարող են ավելի հեշտությամբ ընթացիկ կորուստները, ընթացիկ իրավիճակները կառավարել: Այդ առումով սարսափելի ինչ-որ բաներ չեն սպասվում»,- ասաց Սամվել Ավագյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter