HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայ գրողների միավորման նախագահին վրաերթի ենթարկած վարորդը հայտնաբերվել է

Ինչպես տեղեկացվել էր, դեկտեմբերի 6-ին անհայտ ավտոմեքենայի վարորդը Ե. Քոչարի փողոցի թիվ 17 շենքի մոտ վրաերթի էր ենթարկել Հայ գրողների միավորման նախագահ Հովհաննես Մելքոնյանին, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր «Էրեբունի» բժշկական կենտրոն և այնտեղ գիտակցության չգալով` մահացել: Ինչպես հայտնում է ոստիկանության մամուլի ծառայությունը, ոստիկանության Կենտրոնական բաժնի և ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի ծառայողների կողմից իրականացրած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ վրաերթը «ՎԱԶ-21213» մակնիշի ավտոմեքենայով կատարել է Երևանի բնակիչ, 1991 թ. ծնված Նարեկ Պետրոսյանը: Կատարվում է նախաքննություն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter