HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վերջին 10 օրվա ընթացքում կատարված սպանության միակ դեպքը բացահայտվել է

Ոստիկանության մամուլի ծառայության փոխանցմամբ` նոյեմբերի 29-ից դեկտեմբերի 8-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրվել է սպանության մեկ դեպք, որը բացահայտվել է: Մարմնական վնասվածք հասցնելու 69 դեպքից բացահայտվել է 54-ը, խարդախության 37 դեպքից` 35-ը, գողության 104 դեպքից` 76-ը: Արձանագրված խուլիգանության 10 դեպքն էլ բացահայտվել է:  Նախկինում կատարված հանցագործություններից նույն ժամանակահատվածում բացահայտվել է գողության 4, մարմնական վնասվածք հասցնելու 6, խուլիգանության մեկ և կողոպուտի 2 դեպք: Անցած 10 օրում հանրապետությունում արձանագրվել է նաև հրդեհի 3 և թունավորման 5 դեպք:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter