HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Գլենդել Հիլզը» արձագանքել է «Հետքի» հրապարակմանը

www.hetq.am տեղեկատվական կայքում 12.07.09թ.  մշտական հասցեում հրապարակված Երանուհի Սողոյանի հեղինակած «Սպասված բնակարանամուտ Դեկտեմբերի 7-ին չեղավ Գյումրիում» նյութը ապատեղեկատվություն է պարունակում: Ուստի` խնդրում ենք «Գլենդել Հիլզ» ՓԲԸ կողմից հրապարակել հետևյալ հերքումը.

«Երանուհի Սողոյանի կողմից հեղինակած «Սպասված բնակարանամուտ Դեկտեմբերի 7-ին չեղավ Գյումրիում» նյութում հրապարակված տվյալները «Գլենդել Հիլզ» ՓԲԸ կողմից Գյումրիում իրականացվող բնակարանաշինության ծրագրի ընթացքի վերաբերյալ իրականությանը չեն համապատասխանում: Երբևէ չլինելով շինարարության հրապարակում, դրանք լրագրողն ամենայն հավանականությամբ վերցրել է «Ասպարեզ» լրագրողական ակումբի հայտարարությունից (երկու դեպքում էլ միևնույն սխալ տվյալներն են նշվում), որի որևէ ներկայացուցիչ, կամ ղեկավար ևս երբևէ չի եղել նշված շինհրապարակում: Այդ հայտարարությունն, ի դեպ, ևս արժանացել է «Գլենդել Հիլզի» համապատասխան արձագանքին: Այսպիսով, անդրադառնալով ոչ բոլոր մանրամասներին նշենք` ոչ թե 20, այլև 22 շենք: 400 օրում 1056 բնակարան կառուցելը ոչ մի տրամաբանությամբ չի կարող շինարարության դանդաղ տեմպ համարվել: Միանգամայն` հակառակը: Իսկ նախօրոք հայտարարված միայն 1 և 2 սենյականոց բնակարանների փոխարեն նաև 3 սենյականոցներ կառուցելը պայմանավորված է անօթևանների ցուցակներում ընդգրկվածների խնդրանքներով (այդ մասին հայտարարություն եղել է. , http://www.lragir.am/armsrc/country-lrahos30253.html և այլն): Ինչ վերաբերում է բնակարանների մակերեսներին, կառուցապատման ժամկետներին, ապա պայմանագրի որևէ շեղում գոյություն չունի: Այս տարի Գյումրիում իրականացվող շինարարությունը կավարտվի տարեվերջին, աշխատանքների 90-95 տոկոսն ավարտված է, շենքերը կառուցված են, կոմունիկացիաներն անցկացված, տարածքի բարեկարգումն ընթացքի մեջ է, մայթերի եզրագծերն ամրացված են, բնակարանների ներքին հարդարման աշխատանքներն ընթացքի մեջ են, որևէ տեսակի կահավորում նախատեսված չէ: Ի դեպ, բնակարանաշինության ընթացքի մասին սիրողական հայտարարություններ անողների տեղեկատվությունը ամեն հաջորդ ժամի արդեն հնացած է, որովհետեև շինարարությունն ընթանում է լայն թափով և ամեն ինչ ավարտուն տեսք է ստանում ժամ առ ժամ»:

Հանրության հետ կապերի և տեղեկատվության վարչություն

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter