Զոհերի թիվը հասել է 120-ի
Ռուսաստանի Պերմ քաղաքի «Կաղ ձի» կոչվող գիշերային ակումում դեկտեմբերի 4-ի երեկոյան բռնկված հրդեհի հետեւանքով առնվազն 120 մարդ է զոհվել, սակայն զոհերի թիվը, հավանաբար, այսքանով չի սահմանափակվի: Ռուսաստանյան լրատվամիջոցները հաղորդում են, որ հոսպիտալացված քաղաքացիներից շատերը գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում:
Հիշեցնենք, որ հրդեհի պատճառ էր հանդիսացել ակումբում տեղի ունեցած տեխնիկական վթարը, որն առաջացել էր այսպես կոչված «սառը հրավառության» պատճառով: Ակումբի կառավարիչները ձերբակալված են, կատարվում է նախաքննություն:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել