HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արման Ղարիբյան

5-օրյա դպրոցները հունվարից կաշխատեն 6-օրյա գրաֆիկով

09_12-dprotsԿրթության եւ գիտության փոխնախարար Մանուկ Մկրտչյանը քիչ առաջ «Հայելի» ակումբում հայտնեց, որ հանրակրթական դպրոցները հունվարից պետք է լրացնեն դեկտեմբերի 8-ից 19-ը ներառյալ արձակուրդների ժամաքանակները: Մասնավորապես` 5-օրյա գրաֆիկով աշխատող դպրոցները կդառնան 6-օրյա, իսկ 6-օրյա դպրոցները կավելացնեն դասաժամերը: Փոխնախարարի խոսքով` դպրոցական ծրագրերը պետք է ավարտին հասցվեն, հնարավոր է, որ դա արվի գարնանային արձակուրդների հաշվին: Հիշեցնենք, որ H1N1` «խոզի գրիպի» պատճառով Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը որոշում էր ընդունել հանրակրթական եւ նախակրթական ուսումնական հաստատություններում դադարեցնել աշխատանքները դեկտեմբերի 8-ից մինչեւ 19-ը ներառյալ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter