Ձախողված գողություն թերթի կրպակից
Դեկտեմբերի 7-ին` ժ. 06.30-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչությունից Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ Գրիգոր Լուսավորչի փողոցի թիվ 2 հասցեում գտնվող թերթի կրպակի ձայնային ազդանշանը միացել է:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումների շնորհիվ` «Պրես-Ստենդ» ՍՊԸ-ին պատկանող կրպակից գողություն կատարելու կասկածանքով բերման են ենթարկվել 26-ամյա Գևորգ Ա.-ն ու 40-ամյա Արմեն Դ.-ն:
«Վերջինիս մոտ հայտնաբերվել և առգրավվել է 7 սմ շեղբի երկարությամբ գաղտնի փականով ծալովի դանակ: Կատարվում է հետաքննություն»,- տեղեկացնում էոստիակնության լրատվության վարչությունը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել