HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արման Ղարիբյան

Մարզպետ-դպրոցի տնօրեն խնդրի մասին տեղեկացրել են փոխվարչապետին

09_12-asulisԵրեկ Ազգային Ժողովի «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանը հայտարարություն էր տարածել, որում նշված էր, որ մարզպետները կամայական մոտեցում ունեն մրցույթներում հաղթած դպրոցի տնօրենների հետ աշխատանքային պայմանագրերը չկնքելու վերաբերյալ: Այսօր կրթության փոխնախարար Մանուկ Մկրտչյանը պատասխանելով «Հետքի» հարցին, ասաց, որ իրենք վաղուց տեղյակ են այս խնդրին: «Մեզ շատ են դիմել եւ ծնողներ եւ մանկավարժներ, հետաքրքիրն այն է, որ դիմումները երկու բովանդակություն ունեն: Մի կողմից ասում են, թե ինչու մարզպետը չի ստորագրում աշխատանքային պայմանագիրը, մյուս կողմից էլ` ասում են, թե ինչու եք ստիպում, որ ստորագրի»,- ասում է փոխնախարարը: Մանուկ Մկրտչյանը նշեց, որ հնարավոր է` երկու դիմումներն էլ կազմակերպված են ուղարկվում նախարարություն: Անահիտ Բախշյանն իր հայտարարության մեջ մասնավորապես անդրադարձել էր  «Շիրակի մարզի Ողջի գյուղի միջնակարգ դպրոցի տնօրենի թափուր տեղի համար հայտարարված մրցույթում ընտրված Գոհար Աբրահամյանի նկատմամբ մարզպետ տիկին Նանյանի կամայականություններին»: Այս կապակցությամբ ԿԳ փոխնախարարն ասաց, որ իրենք ներկայացուցիչ են ուղարկել, որն էլ ներկայացրել է, որ դպրոցի տնօրենի ընտրություններն անցել են ըստ ընթացակարգի եւ առանց որեւէ խախտումի: «Հետեւաբար մենք այդ ընտրությունները համարում ենք օրինական: Մենք իրավասություն չունենք ցուցումներ տալու, հրահանգ տալու կամ պարտադրելու մարզպետին: Մենք այդ մասին հայտնել ենք փոխվարչապետին, ներկայացրել ենք նախարարության դիրքորոշումը, ինքը ելնելով դրանից իր իրավասության շրջանակներում համապատասխան քայլեր կձեռնարկի»,- «Հետքին» ասաց Մանուկ Մկրտչյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter