
Հայաստան համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը քիչ առաջ «Հայացք» ակումբում տեղեկացրեց, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ինչպես նախորդ տարիներին, այնպես էլ այս տարի փոխանցել է իր մեկ ամսվա աշխատավարձը: Վարդանյանը սակայն չնշեց, թե որքան է կազմում այդ աշխատավարձը: Նախկին նախագահի որդին` Սեդրակ Քոչարյանը, այս տարի եւս մեկ միլիոն դրամ գումար է փոխանցել Հիմնադրամին:
Հիմնադրամի գործադիր տնօրենը նաեւ հայտնեց, որ ՀՀ նախագահի աշխատակազմից փոխանցել են 8100 ԱՄՆ դոլար. «Սերժ Սարգսյանի կատարած նվիրատվությունն այդ գումարի մեջ է մտնում, թե կոնկրետ որքան է` մենք չգիտենք»,- ասաց Արա Վարդանյանը: Ներկայիս նախագահի եղբայր Սաշիկ Սարգսյանը դեռեւս գումար չի խոստացել Հիմնադրամին:
Այս տարի խոստում չի եղել նաեւ գործարար Գագիկ Ծառուկյանի կողմից, ով նախորդ տարի 2 մլն դոլար էր խոստացել: ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը եւս չի մասնակցել դրամահավաքին: «Ես դեռ չեմ խոսել պարոն Ծառուկյանի հետ, հնարավոր է, որ նա այս տարի եւս մասնակցի, դրամահավաքը դեռ չի ավարտվել, փոխանցումները դեռ կատարվում են»,- ասում է հիմնադրամի գործադիր տնօրենը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել