HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գագիկ Խաչատրյան. «Մենք պատրաստ ենք ձմռան անակնկալներին»

09_12-G-Khachatryan«Այս տարի մենք պատրաստ ենք ձմռան բոլոր անակնկալներին: Մենք ունենք 12 սանիտարական մաքրման ձեռնարկություններ` 250 միավոր տեխնիկայով, որոնք պատրաստ են իրականացնել ձմեռային մաքրման աշխատանքները: Ներկա պահին ունենք 700 տոննա աղ եւ 1650 խմ ավազ:

Սանիտարական մաքրման ընկերություններից յուրաքանչյուրն աշխատում է համապատասխան 12 համայքներում: Ծայրամասային եւ կենտրոնական փողոցների միջեւ ձնմաքրման աշխատանքների ընթացքում չի դրվելու տարբերություն»,- այսօր «Դե Ֆակտո» ակումբում մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչության պետ Գագիկ Խաչատրյանը: Նրա խոսքերով` մաքրման աշխատանքների ընթացքում շեշտը դրվելու է հատկապես այն փողոցների մաքրման աշխատանքների վրա, որտեղ երթեւեկությունն ավելի խիտ է, ապա` երկրորդային նշանակության փողոցների, հետո` արդեն բակերի մաքրման աշխատանքների վրա: Գ Խաչատրյանն ասաց նաեւ, որ ի տարբերություն նախորդ տարվա`աշխատակիցների հարցն այս տարի  լուծված է. «Մենք ունենք բավական թվով աշխատակիցներ, դրանից բացի կանաչապատման աշխատակիցները եւս կմիանան մեզ` ընդհանուր աշխատակիցների թիվը կազմելով 1114: Մեզ է միացել Երիտասարդական միություն հ/կ-ն` իր ողջ անձնակազմով»,-նշեց Գ. Խաչատրյանը: Նրա խոսքերով` այս տարի ձնմաքրման աշխատանքներն ավելի արդյունավետ կլինեն, քանի որ պայմանագրեր են կնքվել նաեւ օբյեկտների տերերի հետ, ովքեր պարտավորվել են իրենց օբյեկտներին հարակից տարածքը մաքրել ձյունից եւ տաղափոխել այն, որպեսզի չկրկնվի անցյալ տարվա փորձը, երբ մարդիկ ձյունը չմաքրելու պատճառով մարմնական վնասվածքներ էին ստանում: Երեւանում կլինեն նաև տարածքներ, որտեղ աղը ձնմաքրման աշխատանքներում չի օգտագործվի: «Այդ տարածքը Դավիթաշենի մետաղական կամուրջն է, որտեղ մենք աղ չենք ցանում, քանի որ աղն ունի քայքայիչ հատկություն, իսկ ասֆալտի հաստությունն այնտեղ 8 սմ է, ուստի պետք է խնդրեմ վարորդնրին, որ այդ հատվածում մեքենայի արագությունը չգերազանցեն 40կմ ժամ արագությոնը: Մենք այնտեղ միայն մաքրում ենք, եւ իրականում, երբ այն սեւ է լինում, չի նշանակում, որ կարելի է արագ երթեւեկել,-ասաց Գ. Խաչատրյանն ու ավելացրեց: - Այս տարի շատ ավելի հետեւողական ենք լինելու ձնմաքրման աշխատանքների նկատմամբ, եւ այն համայնքի ղեկավարները եւ օբյեկտների տերերը, որոնք չեն իրականացնի ստանձնած պարտավորությունները, կենթարկվեն վարչական տույժի»:

Մարիամ Մուղդուսյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter